top of page
6 Things to do in Yerevan __ Exploring Armenia's Pink City.jfif

Մեր նախագծերը

Մեզ համար կարևոր է նպաստել տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը յուրաքանչյուր ընկերության հիմնադրման հետ: Այդ իսկ պատճառով մենք մեր պարտքն ենք համարում մեր ստեղծած յուրաքանչյուր ընկերության հետ խթանել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական նախագծերը Հայաստանում: Մեր բազմաթիվ նախագծերից մի քանիսը մանրամասն. 

The Cultural Wonders_ Armenia’s Top 10 Tourist Hotspots.jfif

Համագործակցելով մեր գործընկերոջ՝ ՀՀ Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի հետ, մենք համատեղ աշխատանքային գրասնեյակ ենք ստեղծել՝ նպաստելու համար երկու ոլորտների համագործակցության բարելավմանը Այսպիսով՝ համատեղ աշխատանքային գրասենյակում  գերմանացի և հայ հիմնադիրների, ինչպես նաև երիտասարդ ձեռներեցների ցանցի ստեղծումը կդառնա նոր մտքերի ու նոր նվաճումերի խթանիչ ուժ: 

Գերմանա-հայկական համատեղ գրասենյակ

A worldwide street style blog by Yvan Rodic.jfif

Հայաստանի գանձերը

Մեր նախագծերով մենք ցանկանում ենք ամրապնդել կայունությունը Հայաստանի գյուղական վայրերում և այս կերպ ոչ միայն աշխատատեղեր ստեղծել ֆերմերների համար, այլև մեր բացառիկ համեղ, էկոլոգիապես մաքուր արտադրանքը հասցնել  Եվրոպա: Որակը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ մեր արտադրանքը սահմանափակ է  և բացառիկ: Ո՞րն է մեր բացառիկ արտադրանքի (օրինակ գինի, թարմ և չորացված կանաչեղեն, մեղր և այլն) գաղտնիքը:  Արարատ լեռան մաքրամաքուր ջուրը, ավելի քան յոթ ամիս տևացող պայծառ արևը՝ ծովի մակարդակից 1500 մ միջին բարձրության վրա, և ֆերմերների կողմից ավանդական և նորարար գյուղատնտեսական աշխատանքը հանգեցնում է բացառիկ համ ունեցող արտադրանքի ստեղծմանը: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կարող եք ինքներդ համտեսել ամենահամեղ մթերքները և աջակցել ֆերմերներին այդ գործընթացում, խնդրում ենք կապվել մեզ հետ:

269006526_975996189656621_7182819214771555847_n.jpg

Նախագիծ "ԱՊԱԳԱ"

Ապագան մեր մանուկներինն է, որի կերտման գործընթացում մենք նույնպես ցանկանում ենք ներդնել մեր լուման: Այդպիսով մենք աջակցում ենք սոցիալապես անապահով երեխաներին, ինչպես նաև կրթության և խնամքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Մանկության տարիներին են դրվում հմտությունների և կարողությունների հիմքերը, որոնք կուղեկցեն փոքրիկ քաղաքացիներին իրենց հետագա կյանքում։ Ուստի մենք պարտավորված ենք զգում մանուկների աշխարհը դարձնել ոչ միայն ուսման ու ուրախության վայր, այլև ստեղծել գրքերով, ուսուցողական խաղերով ու զարդարանքներով մի փոքրիկ դրախտ։ Միասին հանուն հաջորդ սերնդի, միասին հանուն ապագայի

bottom of page