Ծառայություններ
Կորպորատիվ և հարկային խորհրդատվություն
Գերմանական և հայկական իրավունքի իրավասու փորձագետներ
Մենք համատեղում ենք երկու աշխարհ, քանի որ հանդիսանում ենք եվրոպական և հայկական կորպորատիվ իրավունքի մասնագենտերը Հայաստանում: Համագործակցելով հայ և գերմանացի մասնագետների հետ, մենք միատեղում ենք տարբեր համակարգերում աշխատելու փորձ ունեցողներին հանուն բարձր աշխատանքային որակի: Այսպիսով՝ մեզ հետ դուք համատեղում եք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է Հայաստանում ընկերություն ստեղծելու համար՝ երկու իրավական համակարգերի փորձ, հմտություն և գիտելիքներ:
Հիմնադրման և ընթացիկ խորհրդատվություն
Սկզբից մինչև վերջ՝ կենտրոնական ռեգիստրի դիմումից մինչև ընկերության կառավարում
Մենք ուղեկցում ենք մեր հաճախորդներին սկզբից մինչև վերջ՝ ՀՀ կենտրոնական ռեգիստրում գրանցվելուց մինչև ընկերության կառավարում։ Այն պահից սկսած, ինչ որոշում եք ընկերություն հիմնել Հայաստանում, մենք ձեզ պատրաստ ենք աջակցել:
Մեր փաթեթները, բացի վերոնշյալից, ներառում են հետևյալը.
- Հայաստանում ՍՊԸ հիմնադրելու համար բոլոր փաստաթղթերի պատրաստում
- Նոտարի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նոտարական վավերացում և վավերացված թարգմանություն
- Առաջնային իրավաբանական և հարկային խորհրդատվություն
- Մուտքագրում կենտրոնական ռեգիստրում
- Բանկային հաշվի բացում
- Իրավաբանական և հարկային այլ ծառայություններ
Ներդրումային խորհրդատվություն
Ներդրումները պետք է լինեն հմուտ. Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս հնարավորությունների վերաբերյալ:
Մեր մասնագետների հետ միասին մենք ձեզ համար կներկայացնենք լավագույն ներդրումային նախագծերը։ Մենք գործում ենք հետևյալ մոդելի համաձայն.
-Մենք սերտորեն համագործակցում ենք կառավարական և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մեզ ներկայացնում են նախագծեր և ներդրումային մոդելներ
- Մենք ստուգում ենք ներդրումային ծրագրերի լրջությունը, կայունությունը և շահավետությունը ինչպես ներդրողների, այնպես էլ տարածաշրջանի համար:
- Մենք մեր հաճախորդներին ներկայացնում ենք ընտրված ներդրումները և համատեղ մշակում ռազմավարություն
- Մենք կապ ենք հաստատում ներդրողի և ծրագրի հեղինակների միջև, որպեսզի նրանք կարողանան անցնել համագործակցության հաջորդ փուլ
Ներդրողների բիզնես այցելություններ և Սեմինարներ
Սովորում ենք միասին մեր մասնագիտացված սեմինարներում:
Մեր մասնագիտացված սեմինարների ընթացքում հիմնադիրները ծանոթանում են ՀՀ իրավական և հարկային համակարգի հետ, իրենց է ներկայացվում ներդրումային նոր գաղափարներ, ինչպես նաև, թե ինչպիսին է գործնականում ընկերության կառավարումը Հայաստանում:
Իսկ մեր ինդիվիդուալ ներդրողների այցելությունների ընթացքում դուք կարող եք ծանորթանալ երկրի անհամար բիզնես հնարավորությունների հետ տեղում՚ Այնպես որ կապվեք մեզ հետ և այցելեք Հայաստան: